Սեքսոլոգիա
Սեռական ցանկության խանգարումներ
Սեքսուալ ցիկլի խանգարումները կարող են ունենալ արտահայտման տարբեր աստիճաններ։ Այն խանգարումները, որոնք էապես խոչընդոտում են սեռական ֆունկցիայի իրականացումը և կարիք ունեն բժշկական միջամտության, ընդունված է անվանել սեռական կամ հոգեսեռական դիսֆունկցիաներ։ Կան նաև ոչ այնքան «լուրջ», սակայն անհանգստություն պատճառող և կյանքի որակի վրա բացասաբար ազդող, այսպես կոչված սեռական դժվարություններ և անհանգստություններ։
Սեռական ցանկության նվազում
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սեռական ցանկության հիմնական խանգարումները, որոնք նկարագրված են DSM-IV-ում՝ երկուսն են՝
1) Ցածր սեռական ցանկություն (302.71), բնորոշվում է սեքսուալ երևակայության աղքատացմամբ, սեռական ցանկության նվազմամբ կամ լրիվ բացակայությամբ, ինչը լրջորեն անհանգստացնում է անձին կամ առաջացնում միջանձնային խնդիրներ և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ,
2) Սեքսուալ ավերսիա (302.79), զզվանք և ակտիվ խուսափում սեռական կյանքից, որն առաջացնում է միջանձնային խնդիրներ, անհանգստություն պատճառում անձին և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ։
Գրականության մեջ կարելի է հանդիպել նաև Արգելակված կամ Ճնշված սեռական ցանկություն (Inhibited Sexual Desire) անվանմանը, որը թերևս որոշակի շփոթություն է առաջացնում։ Դրանից խուսափելու համար Արգելակված սեռական ցանկություն (ԱՍՑ) նշվում է ցածր սեռական ցանկությունների դեպքում, երբ պատճառը հայտնի է, այսինքն՝ երբ հստակ պարզաբանված է այն ախտաբանական գործոնը, որն արգելակել է սեռական ցանկությունը։ Բոլոր մնացած դեպքերում, երբ ցածր լիբիդոյի պատճառը դեռևս հայտնի չէ, գերադասելի է կիրառել Ցածր սեռական ցանկություն (Low Sexual Desire) անվանումը (ՑՍՑ)։ Պետք է նշել, սակայն, որ այս երկու եզրերի տարբերությունը զուտ պայմանական է, և ըստ էության խոսքը գնում է միևնույն կլինիկական միավորի մասին։
Շփոթություն կարող է առաջացնել նաև Սեռական խուսափում (Sexual Avoidance) անվանումը, որը առաջարկվել է Մաստերսի և Ջոնսոնի կողմից, այն վիճակը նկարագրելու համար, երբ անձը խուսափում է ամեն տեսակի սեռական դրսևորումներից, աչքի է ընկնում սեռական ակտիվության ցածր հաճախականությամբ կամ ընդհանրապես չի ապրում սեռական կյանքով։
Արգելակված սեռական ցանկությունը, ինչ խոսք, կարող է հանգեցնել խուսափող վարքի ձևավորման, որը կարևոր կլինիկական նշանակություն ունի, քանի որ պահանջում է մշակել բուժական այլ մոտեցում։ Սեռական ցանկության արգելակումը, սակայն, մեկն է այն բազում պատճառներից, որոնք կարող են բերել ասեքսուալ վարքի։ Անձը կարող է խուսափել սեռական կյանքից անկախ նրանից՝ ունի նա սեռական ցանկություն, թե ոչ։
ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Դժվար է լիարժեք ձևակերպել նորմալ սեռական վարքի սահմանումը՝ ելնելով գիտության ժամանակակից նվաճումների տեսանկյունից։ Ի տարբերություն գենիտալ պատասխանների (գրգռման և հեշտանքի փուլեր), որոնք անմիջականորեն ենթակա են ուղղակի գիտական դիտարկման և օբյեկտիվորեն չափելի են, սեռական ցանկության խանգարումները ախտորոշվում են վերլուծության միջոցով և այդ առումով թերևս կրում են սուբյեկտիվ բնույթ։ Համեմատական վերլուծության հիմք են հանդիսանում զանազան վիճակագրական հետազոտությունները, կլինիկական դիտարկումները, անձնական փորձառության տարբերությունները։
ԱՍՑ-ով այցելուները կլինիկայում հայտնվում են սեփական կամ զուգընկերոջ նախաձեռնությամբ, պատահում է, որ երկու զուգընկերն էլ համատեղ ցանկություն են արտահայտում ուժեղացնելու իրենց փոխադարձ սեռական ցանկությունը։
Բոլոր նշված դեպքերում այցելուների հիմնական գանգատն այն է, որ սեռական ցանկությունը այն չէ, ինչ պետք է լիներ, ինչ կարող էր լինել, ինչպես եղել է անցյալում կամ դրսևորվում է այլ զուգընկերոջ նկատմամբ։ Այլ խոսքով ասած, այցելուի դատողությունները սեռական ցանկության ուժգնության վերաբերյալ հիմնվում են համեմատության վրա, երբ համեմատվում են իր և զուգընկերոջ ցանկությունները, անցյալի և ներկայի փորձառությունները, երկու տարբեր զուգընկերների հանդեպ տածած ցանկությունները։ Հնարավոր է նաև սուբյեկտիվ զգացողությունից բխող կարծիքի ձևավորումը։ Այսպիսով, սեռական ցանկության բարձր կամ ցածր լինելու գնահատականը դրվում է դեդուկտիվ մեթոդով։
Այնուհանդերձ, ԱՍՑ ախտորոշումը ունի նաև օբյեկտիվ հիմք` սեռական ցանկության նորմայի հետ համեմատությունը։ Այս առումով «նորմա» հասկացության սահմանումը շատ կարևոր է։ Այսօր, սեքսուալության գիտական ճանաչողության դեռ անավարտ փուլում, կարելի է տալ միայն մոտավոր պատկերացումներ սեռական ցանկության նորմայի մասին։ Որոշակի ընդհանրացումներ, այնուամենայնիվ, որոնք կիրառական նշանակություն են ստացել կլինիկական աշխատանքում, հստակորեն կարելի է պնդել։ Այսպես, համարվում է, որ առողջ անհատը ողջ կյանքի ընթացքում, անկախ իր մշակութային ծագումից, ունի սեռական քաղցի զգացում։ Ինչպես այլ անհատական գծերը, ինչպիսիք են քաշը, ինտելեկտը և այլն, սեռական հակման ուժգնությունը նույնպես ենթակա է լայն տատանումների, ընդհուպ մինչև այն աստիճանի, որ երբեմն դժվար է որոշել նորմա-ախտաբանություն սահմանը։
Օրինակ, միանգամայն առողջ որոշ անհատների լիբիդոն երբեմն ավելի ցածր է, քան ԱՍՑ-ով անհատի սեռական ցանկությունը։
Ինչպես գիտեք, սեռական ցանկության ուժգնությունը կախված է տարիքից, ընդհանուր ֆիզիկական առողջությունից, տրամադրությունից, օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական տատանումներից (տե՛ս Սեռական ցանկության տարիքային դինամիկան և ուժգնության տատանումները. էջ 34)։
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ցածր սեռական ցանկությունով անձը հետաքրքրված չէ սեռական կյանքով։ Նա չի նախաձեռնում սեռական ակտիվություն, տուրք չի տալիս սեռական երևակայությանը, պատկերավոր ասած` «այլևս չի նկատում հմայիչ աղջիկներին, որոնք անցնում են փողոցով»։ Սեռական ցանկությունը, որն ի հայտ է գալիս սեռապես առողջ անձի մոտ ի պատասխան սեռական օրգանների գրգռման, նրա մոտ լրիվ բացակայում է կամ առաջանում է մեծ դժվարությամբ։ Գենիտալ պատասխաններ (գրգռման և հեշտանքի), այն էլ եթե սեռական գրգռում թույլատրվում է, կարող են առաջանալ, բայց իրականում բավականություն չեն պատճառում, հաճույքի զգացողությունը խամրած է և վաղանցիկ, կենտրոնացած միայն սեռական օրգանների շրջանում։ Այցելուները նմանեցնում են այս իրավիճակը ոչ քաղցած ժամանակ հաց ուտելու հետ։
Բոլոր այն իրավիճակները, որոնք նորմայում բարձրացնում են սեռական ցանկությունը, արգելակված սեռական ցանկությամբ այցելուների մոտ ոչ միայն չեն առաջացնում սեռական գրգռվածություն, այլ երբեմն նույնիսկ կարող են պատճառ դառնալ այնպիսի բացասական հույզերի, ինչպիսիք են բարկությունը, վրդովմունքը, զզվանքը, նյարդայնությունը, տագնապը։ Այցելուներից մեկը նշում
էր. «Երբ նա համբուրում Է ինձ, ես ուզում եմ պարզապես կծկվել և շուռ գալ մյուս կողքի»։
ԱՍՑ կլինիկական ձևերը
Տարբերում են արգելակված սեռական ցանկության հետևյալ կլինիկական ձևերը՝
1. առաջնային և երկրորդային,
2. բացարձակ և իրավիճակային։
Առաջնային ցածր սեռական ցանկությունը հազվադեպ վիճակ է, որինբնութագրական է ասեքսուալ կյանքը։ Այցելուն զուրկ է սեռական հետաքրքրությունից, երբևէ չի զբաղվել ձեռնաշարժությամբ։ Առաջնային ցածրսեռական ցանկությունը բնութագրական է թույլ սեռական կոնստիտուցիայով անձանց, ինչպես նաև հանդիպում է որոշակի հիվանդությունների, ծանր փսիխոպաթոլոգիաների (շիզոֆրենիա և խրոնիկական դեպրեսիա) ժամանակ։ Ասեքսուալ կյանքը բնորոշ է նաև նևրոտիկ կոնֆլիկտի հիման վրա լիբիդոնճնշած անձանց։
Երկրորդային ցածր սեռական ցանկությունը այն խանգարումն է, երբ բնականոն սեռական կյանքից հետո գրանցվում է սեռական հակման կորուստ։ Սա ավելի հաճախ է հանդիպում, քան առաջնայինը։ Սեռական ցանկության երկրորդային կորուստը կարող է առաջանալ մի շարք ֆիզիկական պատճառներից և հոգեբանական ցնցումներից, օրինակ՝ ամուսնություն,երեխայի ծնունդ, սիրային մերժում, սիրած մարդու կորուստ կամ դավաճանություն, բարկություն զուգընկերոջ հանդեպ կամ սեռականի հետ կապ չունեցող որևէ տրավմա, ինչպիսին է օրինակ աշխատանքի կորուստը կամավտովթարը։
Սեռական ցանկության բացարձակ բացակայության դեպքում անձը ընդհանրապես չունի սեռական հետաքրքրություն ոչ մեկի նկատմամբ։ Էրոտիկ ցանկությունները, երևակայական պատկերները և մտքերը բոլորովին դադարումեն դեր խաղալ այս անձանց կյանքում, կարող են անհետանալ նաև առավոտյան էրեկցիաները։ Լիբիդոյի բացարձակ կորուստը սովորաբար զուգակցվում էդեպրեսիվ իրավիճակների հետ, ուղեկցում է սուր սթրեսներին կամ ֆիզիկականպատճառների հակազդեցությանը։
Ամենատարածված կլինիկական տարբերակը իրավիճակային ցածր սեռական ցանկությունն է։ Սա սեռական ցանկության փսիխոգեն արգելակման դասական օրինակն է։ Բնորոշ է այն, որ անձը սեռական ցանկություն է զգումմիայն այն իրավիճակներում, որոնք «ապահով են»։ Հետաքրքիր է այն փաստը,որ հաճախ ամենացանկալի զուգընկերն է «վտանգ» ներկայացնում, ինչն էլբերում է սեռական ցանկության արգելակման։ Տղամարդը ցանկություն էունենում և սեռապես ակտիվ է մարմնավաճառի, օտար կնոջ կամ այն կնոջ հետ,որն իր հետ հարաբերվում է սադիստորեն կամ ցածր է իր սոցիալական դասով,սակայն այդ նույն տղամարդու սեռական հակումը արգելակվում է իր գրավիչ ևխելացի զուգընկերուհու նկատմամբ, ում հետ իրապես կցանկանար լինել ինտիմ հարաբերությունների մեջ։
Նմանապես, իրավիճակային ԱՍՑ-ին բնորոշ խումբ են կազմում այնկանայք, որոնք իրենց կուսության տարիների ընթացքում ի վիճակի են եղելապրելու էրոտիկ զգացողություններ, հաճույք ստանալու պետտինգի ընթացքում,բայց կորցրել են սեռական հետաքրքրությունը սեռական հարաբերության մեջ ընդգրկվելուց, ամուսնությունից, ծննդաբերությունից հետո, իրավիճակներ,որոնք սիմվոլիկ կամ անգիտակցական մակարդակով «վտանգ» են ներկայացնում։
Սեռական ցանկության խանգարումները կլինիկայում ի հայտ են գալիսերեք ձևով՝ որպես ինքնուրույն խնդիր, այլ սեռական խանգարման մեջ ներընդգրկված կամ բոլորովին այլ խնդրի բովանդակության մեջ (ամուսնականկոնֆլիկտ, դեպրեսիա և այլն)։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
ԱՍՑ-ի հիմնական նշանը սեռական ակտիվության ցածրհաճախականությունն է, հիպոակտիվությունը։ Կլինիկական նկատառումներով սեռական հիպոակտիվությունը առաջին հերթին պետք է տարբերակել սեռական խուսափումից։ Վերջինս նույնպես բնութագրվում է սեռական պասիվությամբ, բայց հիմքում ունի ոչ թե սեռական ցանկության ցածր լինելու հանգամանքը, այլս եռական վախը։ Սա կարևոր ախտորոշիչ կետ է, որովհետև եթե սեռական խուսափումը գումարվում է ցանկացած սեռական խանգարմանը (վագինիզմ,ԱՍՑ), ապա լուրջ խոչընդոտ է առաջ է գալիս բուժման ճանապարհին, որինպետք է առաջնահերթ լուծում տրվի։
Տարբերակումը անց է կացվում՝
1. հոգեբուժական հիվանդությամբ պայմանավորված ցածր սեռականցանկության և փսիխոգեն ԱՍՑ-ի միջև,
2. ցանկության ախտաբանական իջեցումների և ֆիզիոլոգիական հիպոլիբիդեմիայի միջև,
3. ցածր սեռական ցանկության և գենիտալ խանգարումների՝հեշտանքի և գրգռման խանգարումների միջև։
Դեպրեսիան թերևս ցածր սեռական ցանկության ամենատարածված հոգեբուժական հիվանդությունն է։ Դեպրեսիան դրսևորվում է վեգետատիվ նշանների համախմբով՝ քնի, սնվելու և լիբիդոյի խանգարումներովով։ Կարելի էենթադրել, որ դեպրեսիվ վիճակներում կենսական հույժ կարևոր ֆունկցիաների՝սնվելու և սեքսի նյարդային կենտրոնների և նյարդահոսքերի ակտիվությունը իջնում է։ Սեռական ախորժակի բացակայությունը կարող է դեպրեսիվ վիճակների վաղ նշաններից մեկը լինել, նույնիսկ կարող է ավելի վաղ ի հայտգալ, քան տրամադրության նշանակալի անկումը։ Բնութագրական է, որդեպրեսիայի ժամանակ էրեկցիան և հեշտանքը խանգարված չեն ընդհանրապես կամ այն աստիճանի, ինչպես լիբիդոն։ Սեքս-թերապիայի բուժական արդյունավետությունը խիստ ցածր է, երբ լիբիդոյի կորուստը երկրորդային է և պատճառաբանված է դեպրեսիայով։ Խանգարման հիմքում ընկած դեպրեսիան պետք է բուժվի առաջնահերթ` համապատասխան դեղորայքի և/կամ փսիխոթերապիայի միջոցով։ Հաճախ, բայց ոչ միշտ, սեռական ցանկությունըի նքնըստինքյան վերականգնվում է դեպրեսիան բուժելուց հետո։
Ֆիզիոլոգիական հիպոլիբիդեմիան կամ նորմալ ասեքսուալությունը այն վիճակն է, երբ սեռական ցանկությունը իջած է կամ չի առաջանում նորմալ ֆիզիոլոգիական պատճառներով։ Այսպիսով, ասեքսուալությունը ոչ միշտ էհամարվում խանգարում։ Արդեն հիշատակվել է, որ որոշ անձանց ցածր սեռական հակումը պայմանավորված է նրանց թույլ սեռականկոնստիտուցիայով։ Այս անձինք անհանգստացած չեն իրենց ցածր սեռական պահանջով, քանի դեռ արտաքին հանգամանքները ճնշում չեն գործադրել։ Այդպիսի ճնշում կարող է ի հայտ գալ, օրինակ, համեմատաբար բարձր սեռական ցանկությամբ զուգընկերոջ պարագայում կամ երբ ձգտում էառաջանում համապատասխանելու հասարակության կողմից թելադրվող բարձր սեռական հավակնություններին։
Տարբերակումը հեշտանքի և գրգռման խանգարումներից։ Ցանկության փուլի խանգարումների տարբերակումը գրգռման և հեշտանքի փուլի խանգարումներից կարևոր է նրանով, որ միայն գենիտալ փուլի խանգարումներով այցելուները, որոնց մոտ պահպանված է սեռական ցանկությունը, բուժվում են մի մեթոդով, իսկ այն այցելուները, որոնք ունեն նաևսեռական ցանկության խանգարում` մեկ այլ մեթոդով։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Սեռական ցանկությունը կառավարվում է կենսաբանական ևփորձառության վրա հիմնված բազմաթիվ գործոններով, ուստի ֆիզիկական ևհոգեբանական գործոնների մի ամբողջ շրջանակ կարող է խանգարել նրանորմալ ընթացքը։
Սեռական ցանկության ֆիզիոլոգիայի պատկերացումը կարող է հիմքհ անդիսանալ ցանկության խանգարումները հասկանալու համար։ Ինչպես գիտեք, սեռական ցանկությունը հակում է, որը ծառայում է տեսակի պահպանությանը։ Այն առաջացնում է ուժեղ էրոտիկ քաղց, որը մղում էվերարտադրմանն ուղղված, տեսակին բնորոշ վարքային ստերեոտիպերի ծավալմանը։ Այն խթանում է մեզ փնտրելու մեր զուգընկերոջը, գրավելու, գայթակղելու, բեղմնավորելու, բեղմնավորվելու։
Լիբիդոն կառավարող նյարդային կենտրոնը նման է այն նյարդայինկ ենտրոններին, որոնք կառավարում են քաղցը, ծարավը և քունը։ Ինչպես այսհակումները, լիբիդոն ևս ունի իր սեփական նյարդային կենտրոնների և նյարդահոսքերի յուրատիպ ցանցը։ Այս ցանցի ակտիվության արտացոլանքը սեռական ցանկության վերապրումն է։ Այդ ակտիվության բացակայության դեպքում է, որ լիբիդոն բացակայում է։
Այլ հակումների նման, սեռական ցանկությունը ևս մշտապես գտնվում էխթանող և արգելակող մեխանիզմների հավասարակշռության ներքո։ Երբգերիշխում են արգելակող կենտրոնները, սեռական ցանկությունը նվազում է։
Սեռական ցանկության աճ առաջանում է, երբ նյարդային հոսքերը գտնվում են խթանող կենտրոնների ազդեցության տակ։ Այս կենտրոնները ունեն լայն կապեր ուղեղի մնացած բաժինների հետ, և այս կապերի շնորհիվ է, որ սեռական ցանկությունը տատանվում է արտաքին և ներքին բազում գործոնների ազդեցության տակ։
Սեռական կենտրոնները և սեռական ցանկությունը զգայուն են հորմոններիև հատկապես՝ տեստոստերոնի և ԼՀ-ԽՀ նկատմամբ։ Առանց համապատասխան հորմոնալ միջավայրի դրանք չեն կարող գործել, և լիբիդոն կանհետանա։ Նմանապես, արտաքին ազդակները, ինչպիսիք են հոտը, տեսքը,ձայնը և շոշափումը, խորապես ազդում են ցանկության վրա։
Սեռական կենտրոնների կապը ուղեղի այն հատվածների հետ, որոնք պահպանում և մշակում են կուտակված փորձը, խիստ զգայուն են դարձնում սեռական ցանկությունը անցյալի նկատմամբ։ Սեռական ցանկությունը կարող էկամովի ճնշված լինել։ Սեռական հասունացմանը զուգընթաց մենք սովորում ենք կառավարել սեռական ցանկությունը և արգելակել այն այնպիսի իրավիճակներում, որոնք հղի են բացասական հետևանքներով, իսկ ազատ դրսևորվելու հնարավորություն տալիս, երբ իրավիճակը «ապահով» է։ Փաստորեն, ցանկությունը արդյունքն է կենսաբանական արմատներ ունեցող երևույթի, որի ուղղության ու ուժգնության վերաձևավորման գործում վճռականդեր ունեն թե անցյալի իրադարձությունները, թե ներկա իրավիճակը։
Կլինիկական տեսանկյունից կարևոր է նաև այն փաստը, որ սեռական կենտրոնները խորապես ենթակա են հույզերի ազդեցությանը։ Ինչպես հայտնիէ, ինքնապահպանմանը ծառայող հույզերը (վախը և բարկությունը), որոնք անհատին վտանգավոր իրավիճակից փախուստի կամ պայքարի են մղում,արտոնություն ունեն վերարտադրման պահանջի նկատմամբ։ Այսպիսով, վախը նորմայում ճնշում է սեռական հակումը, հետևաբար, երբ սեքսուալ բովանդակությամբ իրավիճակը վտանգ է պարունակում իր մեջ կամ «ձեռնտու չէ» ինչ-ինչ պատճառներով, սեռական ցանկությունը ինքնըստինքյան նվազում է։ Օրինակ, միանգամայն նորմալ է տղամարդու սեռական ցանկության կորուստը,երբ նա վախենում է, որ ամեն վայրկյան կարող է ներս մտնել իրենց երեխան։ Կամ, երբ կինը, գտնելով, որ տվյալ տղամարդու հետ կապվածությունը կարող էվատ անդրադառնալ իր կարիերայի վրա, «անջատվում» է սեռապես՝ ի պատասխան ակնկալվող վտանգի։
Հույզերի այս հիերարխիան ունի գոյապահպանական արժեք, քանի որմղում է մեզ խուսափել կամ պաշտպանվել հավանական վտանգից։ Բայց հարմարողական այս մեխանիզմը կարող է այլ հունով գնալ, երբ «վտանգները» ճշգրիտ չեն մեկնաբանվում։ Երբեմն անհատը պատասխան է տալիս երևակայական վտանգին, արձագանքում է անհիմն վախերին, որոնք իրականում գոյություն չունեն։ Արդյունքում նրա սեռական հակումը արգելակվում է, ճիշտ այնպես, եթե նրա անկողնում իսկական վագր հայտնվեր։ Սա է սեռական ցանկության արգելակման հոգեֆիզիոլոգիան։
Ցածր սեռական ցանկության պատճառները բաժանվում են երկու մեծխմբի՝
1. օրգանական կամ ֆիզիոլոգիական
2. հոգեբանական։
Ցածր սեռական ցանկության օրգանական պատճառները
Նորմալ սեռական հակումը պահանջում է սեռական կենտրոնների անատոմիական և ֆիզիոլոգիական ամբողջություն։ Հետևաբար զարմանալի չէ, որ լիբիդոն հաճախ նվազում է ֆիզիոլոգիական ազդակներին ի պատասխան։
Նախքան բուժման ձեռնամուխ լինելը այս գործոնները պետք է ժխտվեն։ ՑՍՑառավել հաճախ պատճառներից են սուր սթրեսային վիճակները, հոգեակտիվ նյութերի գործածությունը, տեստոստերոնի ցածր մակարդակը, որոշակիհ իվանդություններ և վիրահատական միջամտություններ։
Ծանր սթրեսին հակազդման և հարմարվողականության խանգարումները, հոգեբանական ծանր այնպիսի ապրումների դեպքում, ինչպիսիք են աշխատանքի կորուստը, սիրեցյալից բաժանումը, ստիպողական թոշակի անցնելը և այլն, հաճախ զուգակցվում են սեռական ցանկության կորստով։ Կլինիկական դիտարկումները հավաստում են, որ ճգնաժամը կամ սթրեսը բերումեն սեռական օրգանների ֆիզիոլոգիական արգելակման։
Հոգեակտիվ նյութերի գործածությունը խախտում է սեռական կենտրոնների պատշաճ գործունեության համար պատասխանատու նյարդային մեդիատորների՝ սերոտոնինի և դոպամինի նրբին հավասարակշռությունը։ Սեռական ցանկությունը իջեցնում են թմրանյութերը, բարձր դոզայի քնաբերները, ալկոհոլը, որոշ կենտրոնական ազդեցության հակահիպերտենզիվներ, այնպիսիք օրինակ, որ ընդգրկում են ռեզերպին կամ մեթիլ-դոպա։
Քանի որ սեռական կենտրոնների ակտիվությունը կախված է տեստոստերոնից, այս հորմոնի ցածր մակարդակը կամ նրա ֆիզիոլոգիական անհասանելիությունը կարող են նվազեցնել սեռական ցանկությունը երկու սեռերի մոտ էլ։ Այդ պատճառով ցանկացած պայման, հոգեկան վիճակ կամ դեղորայք, որոնք խախտում են անդրոգենների արտադրությունը ամորձիների, ձվարանների կամ մակերիկամների կողմից, կարող են հանգեցնել ՑՍՑ-ի։ Տեստոստերոնային սակավության ամենատարածված պատճառներից են տարիքը, երկարատև սթրեսը, տեստոստերոն արտադրող գեղձի վիրաբուժական հեռացումը կամ հիվանդությունը, էստրոգեն պարունակող հորմոնալ պրեպարատները, որոնք չեզոքացնում են տեստոստերոնի ազդեցությունը։ Տեստոստերոնի ցածր մակարդակը միշտ պետք է ժխտվի, երբ հետազոտության ժամանակ առաջանում է ՑՍՑ-ի օրգանական պատճառագիտության կասկած։ Կլինիկական վերջին դիտարկումները ցույց են տալիս, որ պրոլակտինը նույնպես դեր է խաղում լիբիդոյի խանգարումների գործում։
Ցանկացած հիվանդություն կամ վիրահատական միջամտություն (օրինակ` երիկամի դիալիզը) կարող է խախտել սեռական ցանկության նյարդային կենտրոնների ֆիզիոլոգիան և հանգեցնել լիբիդոյի անկման։ Այս վիճակները համեմատաբար հազվադեպ են հանդիպում, բայց որոշ դեպքերում խաղում են էական դեր և չեն կարող անտեսվել։ Նմանապես, որոշուռոլոգիական, գինեկոլոգիական հիվանդությունների պատճառով սեռականակտիվությունը կարող է կորցնել իր հաճույքածին կողմը կամ ուղեկցվել անհարմարավետության զգացումով, նույնիսկ` ցավով։ Նմանատիպ հանգամանքներում ցանկության երկրորդական կորուստը և նույնիսկ սեռական դժկամության և խուսափման զարգացումը օրինաչափ են։
Արգելակված սեռական ցանկության հոգեբանական պատճառները
Բոլոր այն դեպքերում, երբ սեռական կենտրոնները հիպոակտիվ են ֆիզիոլոգիական պատճառներով` օրինակ, ցածր սեռական կոնստիտուցիայի, տեստոստերոնային անբավարարության, դեպրեսիայի հետևանքով, սեռական ցանկությունը ցածր է, որովհետև այն չի առաջանում։ Ի տարբերություն դրա, արգելակված սեռական ցանկության դեպքում լիբիդոն ցածր է, որովհետև այնակտիվորեն, թեև ակամա և չգիտակցված, ճնշվում է հոգեբանական կոնֆլիկտիհիման վրա։ Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ լիբիդոյի հոգեբանական խանգարումները ավելի տարածված են, քան խանգարման սիմպտոմատիկձևերը, որոնք հետևանք են ֆիզիոլոգիական պատճառների։
Որոշ այցելուներ ամեն կերպ ընդդիմանում են իրենց սեռականցանկությանը և ակտիվորեն խուսափում ցանկացած իրավիճակից, որ կարող է հարուցել սեռական ցանկություն։ Նրանք չեն կարդում էրոտիկ գրականություն,չեն նայում էրոտիկ ֆիլմեր, երբևէ չեն քննարկում նման թեմաներ և նույնիսկ կարող են անհարմար զգալ, երբ խոսակցությունը կամ կատակը ունի էրոտիկ երանգավորում։ Նրանք խուսափում են պոտենցիալ զուգընկերոջ հետ շփվելուցև հեռու մնում նրանից` ֆիզիկական կապից զերծ մնալու համար։ Որոշ այցելուներ այնքան լավ են սովորում կառավարել իրենց սեռական ցանկությունը, որ կարիք չունեն խուսափելու նորմայում սեռական ցանկություն առաջացնող էրոտիկ գրգիռներից։ Երբեմն նրանք ունակ են ճնշելու սեռական ցանկությունը նույնիսկ ամենատանջալից գայթակղությունների դեպքում։
Արգելակված սեռական ցանկությամբ այցելուների հոգեբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդության անմիջական պատճառը հենցիր՝ այցելուի կողմից իր սեռական ցանկության ակտիվ ճնշումն է, որը թերևս չգիտակցված գործընթաց է և կատարվում է նրա կամքից անկախ։
Այցելուներից շատերը հակված են ճնշելու իրենց ցանկությունը` տրվելով արգելակող մտքերի ազդեցությանը կամ թույլ տալով այդ մտքերին ներխուժելու իրենց գիտակցություն այն ժամանակ, երբ իրենք ունեն սեռական մերձեցման հնարավորություն։ Նրանք սովորել են իրենց մոտ առաջացնել արգելակող հուզական վիճակներ՝ կենտրոնացնելով իրենց ուշադրությունը այնպիսի մտքիվրա, վերականգնելով այն հիշողությունը կամ տուրք տալով այն ասոցիացիաներին, որոնք կրում են բացասական արժեքականություն։ Այս եղանակով նրանք դառնում են բարկացած, վախեցած կամ մտացիր, ևայդպիսով շարժման մեջ դնում բնական արգելակող ֆիզիոլոգիական մեխանիզմները։ Սեռական ցանկությունը ճնշվում է, երբ պահը հարմար է և ծառայում է հենց անձի օգտին։ Այլ խոսքով ասած, սեռական ցանկությունը ճնշվում է, որովհետև անձը համարում է, որ վտանգի մեջ է կամ հայտնվել է ճգնաժամային վիճակում։
Արգելակող մտքերի, տեսարանների և ասոցիացիաների տեսականին ընտրվում է անկախ բովանդակային յուրատիպությունից` կարևորելով միայն նրանց «անջատիչ» ներուժը։ Անձը սևեռում է իր ուշադրությունը զուգընկերոջ արտաքինի որևէ վանող կողմի՝ մեծ փորի, անխնամ մազերի, սեռական օրգանների հոտի վրա և այլն։ Վերջիններս նրա սեռական կենտրոնների համար ծառայում են իբրև յուրատիպ «անջատիչներ»։ Գործի կարող են դրվել նաև հիշողություններ՝ կապված զուգընկերոջ երբեմնի անընդունելի վարքի կամանցյալում հասցրած վիրավորանքների հետ։ Այլ անձինք սեռական մերձեցմանը տրամադրող պայմաններում իրենց էրոտիկ տրամադրությունը կառավարելու նպատակով հիշողության մեջ վերականգնում են ոչ էրոտիկ հանգամանքներ։ Աշխատանքի, երեխաների, ֆինանսական և կենցաղային այլևայլ հոգսերիմասին մտքերը այդ պարագայում օգտագործվող ամենասովորական«անջատիչներն են»։
Կարելի է ենթադրել, որ սեռական ցանկության բացարձակ արգելակումների դեպքում այցելուների մոտ բոլոր տեսակի էրոտիկ զգացողությունները տագնապի աղբյուր են և հարուցում են դրանցից պաշտպանվելու անհրաժեշտություն։ Սեքսուալ բովանդակությամբ բոլոր իրավիճակները առաջացնում են արգելակող մտքեր և ասոցիացիաներ։ Երբ ցանկության ճնշումը իրավիճակային է, միայն որոշակի իրավիճակներ են առաջ բերում սեռական կոնֆլիկտ և հարկադրում անձին գործի դնել «անջատման» մեխանիզմները։
Արգելակող մտքերը սեռական երևակայությանը հակառակ դեր ենխաղում։ Ի տարբերություն դրանց, սեռական երևակայությունը տագնապը թուլացնող ներուժ ունի և օգտագործվում է սեռական ցանկությունը ակտիվացնելու նպատակով։ Էրոտիկ երևակայությունը խթանում է սեռական նյարդահոսքերի ընթացքը և պաշտպանում դրանք արգելակող ազդեցություններից, որոնք կարող են անջատիչ դեր ունենալ։ Վերոնշյալ արգելակող մտքերը ճիշտ հակառակ ուղղվածությունն ունեն. դրանք «բացում ենայն փականները», որոնք կասեցնում են ճնշող նյարդահոսքերի մուտքը։
Ի տարբերություն սեռական արգելակում ունեցողների, այն անձը, որիհոգեկանը սեռական կյանքի շուրջ կոնֆլիկտներից ազատ է, վարվում է բոլորովին այլ կերպ. նա թույլ չի տալիս բացասական մտքերին և զգացմունքներին կամ շեղիչ այլ գործոններին գրոհելու իր սեռական հաճույքի դեմ։
Որոշ անձինք սեռական հաճույք ստանալու համար պահանջում են չափազանց նեղ շրջանակի սեռական գրգիռներ։ Այսպիսի անձանց կարող են սեռապես գրգռել միայն բացառիկ զուգընկերներ։ Այս հանգամանքը ունի հարմարողական նշանակություն, եթե դուրս չի գալիս որոշակի սահմանից, երբարդեն ոչ մի զուգընկեր այլևս չի համապատասխանում նրա պահանջներին։ Դակարող է վկայել այն մասին, որ տվյալ անձի մոտ առկա է թաքնված սեռական կոնֆլիկտ։
Այլ անձինք ունակ են արձագանքելու զուգընկերների ավելի բազմազան շրջանակի. նրանք պակաս բծախնդիր են, զուգընկերոջ մոտ միշտ գտնում ենորևէ դրական կողմ, որը բավարար է նրա հետ հարաբերություններ հաստատելուև իրենց պահանջները բավարարելու համար։
Այսպիսով, անհատը սովորաբար չի գիտակցում այն ակտիվ դերը, որ խաղում է հենց ինքը իր արգելակումների մեջ։ Այս գործընթացը ըստ երևույթին ընթանում է անգիտակցականում և ենթակա չէ կամքի ազդեցությանը։ Փաստորեն, այցելուները հակված են իրենց տեսնելու զոհի դերում։ Նրանք չեն պատկերացնում, որ այդ իրենք են ակտիվորեն տուրք տալիս արգելակող մտքերի ներհոսին։
Եթե ԱՍՑ-ի անմիջական պատճառը յուրահատուկ է և ներառում էսեռական ցանկության անգիտակից ճնշումը արգելակող մտքերի կիրառմամբ, ապա խորքային պատճառները, որոնք գործի են դնում այս յուրահատուկ հոգեբանական մեխանիզմը, հեռավոր անցյալում տեղ գտած կոնֆլիկտներն են սեռական կյանքի շուրջ։
Կան խորքային մակարդակով գործող բազմաթիվ պատճառներ, որոնք սեռական կյանքը դարձնում են վտանգավոր կամ անցանկալի։ Հավանաբար չկա որևէ սպեցիֆիկ բովանդակությամբ չգիտակցված կոնֆլիկտ, երևակայություն կամ զարգացման խանգարում, որ սեռական ցանկության անմիջական արգելակման պատճառի հիմքում լինի։ Սեռական ցանկության արգելակմանը կարող են նպաստել ներանձնային և միջանձնային հոգեբանական բազմաթիվ գործոններ։
Նշված բազում գործոնները, որ ընկած են ցանկության խանգարման պատճառածնության հիմքում, առաջացնում են վախի կամ տագնապի զգացողություն, որի դեմ էլ ուղղված է հոգեբանական պաշտպանական արգելակումը։ Ըստ ուժգնության և խորության աստիճանի տարբերում են՝
1. Տագնապի մեղմ աղբյուրներ
Ինչպես արդեն նշվել է` ԱՍՑ-ի հետ կապված տագնապի աղբյուրները ավելի ուժգին կամ խորքային բնույթ են կրում։ Սակայն, լինում են դեպքեր, երբ ցանկության արգելակումը հետևանք է ավելի մեղմ և հաճախ հեշտությամբ գիտակցվող տագնապի։ Դրանցից են`
ա) կատարման տագնապը (performance anxiety),
բ) հաճույքի անլիարժեքության կանխատեսումը
գ) սեռական կյանքի և հաճույքի նկատմամբ թույլ արտահայտվածմնացորդային մեղքի առկայությունը։
Փոխանակ տագնապահարույց անհաջողությանը ընդառաջ գնալու, անձը անգիտակցաբար «ընտրում է» ընդհանրապես ոչինչ չզգալու տարբերակը։ Կրկնվող տհաճ, չբավարարող սեռական փորձառությունը, հատկապես երբզուգընկերը հաճույք է ստանում, կարող է միառժամանակ հետո հանգեցնել ցանկության կորստի։ Այդպիսի իրավիճակ ստեղծվում է հատկապես կանանցմոտ, երբ սիրախաղը հապճեպ է, զուգընկերը ուշադիր չէ իր պահանջների նկատմամբ կամ չափից ավելի ուղղորդված է դեպի կնոջ հեշտանքը։ Այսպիսի դեպքերում կինը նախատեսում է հուսախաբություն և չի տեսնում իրավիճակից դուրս գալու որևէ ելք։ Հաճախ նա ստեղծված իրավիճակի պատճառները վերագրում է իրեն և չի փնտրում այդ վիճակը հաղթահարելու ուղիներ։ Անգիտակցաբար նա գերադասում է «հրաժարվել» ցանկություն զգալուց, քան թենորից հիասթափվել։ Սրան հասնելու համար, յուրաքանչյուր անգամ, երբ սեռական մերձեցման փորձ է արվում, նա հիշողության մեջ թարմացնում է արգելակող հուշեր և մտքեր։
Այս խմբի մեկ այլ պատճառ, որ կարող է ԱՍՑ առաջացնել, զուգընկերոջ սևեռումն է սեռականության դրսևորումներին. այս դեպքում զուգընկերոջ ճնշողվարքը առաջացնում է այնպիսի արգելակող զգացողություններ, որ ցանկությունը անհետանում է։ Այս խմբից են նաև թեթև մեղքի զգացումը, մանկության տարիներից մնացած հակասեքսուալ դիրքորոշումների մնացուկները և զգուշավորությունները, որոնց հիմքում ընկած են մշակութային արմատներ։ Երբ սեքսի ժամանակ այս հիշողությունները արթնանում են,ցանկությունը անմիջապես կարող է ճնշվել։
2. Միջին ուժգնության տագնապի աղբյուրներ՝ չգիտակցված վախհաջողության կամ ինտիմության նկատմամբ
ԱՍՑ-ին առավել բնորոշ են խորը և բարդ հոգեբանական խնդիրները։ Տպավորիչ է այն հաճախականությունը, որով հաջողության կամ հաճույքի նկատմամբ չգիտակցված վախը պատճառ է հանդիսանում ցանկության խանգարման։ Հատկապես այն խճճված դեպքերում, երբ թվում է, թե զուգընկերը գրեթե կատարյալ է և իրենց գերազանց փոխհարաբերությունները սեռական ներդաշնակության կայացման հուսալի գրավական են, ռոմանտիկ հաջողության չգիտակցված վախը սեռական «անջատման» պատճառ է հանդիսանում։ Սեռական հաճույքը զուգընկերոջ հետ, որին նա բարձր է գնահատում և սիրում ամենայն անկեղծությամբ, «չափից դուրս շատ է» իր համար։ Դա հոգեբանորեն «ապահով» չէ, և այդ պատճառով նա «չի ուզում» սեռական ցանկություն զգալ և արգելակող մտքերով ճնշում է իր սեռական ցանկությունը։
Ինտիմության նկատմամբ վախը նույնպես կարող է ԱՍՑ առաջացնել։ Երբեմն թվում է, թե մեր հասարակությունում մարդիկ ավելի շատ վախենում են ինտիմությունից, քան սեքսից։ Ինտիմության ֆոբիայով անձինք վախենում են ոչ թե էրոտիկ հաճույքից, այլ խորը և ինտիմ կապվածությունից։ Նրանք կարող են լավ սեքս ունենալ իրենց փոխհարաբերությունների սկզբում, նախքան ինտիմության հասնելը, բայց կորցնում են սեռական ցանկությունը, երբ կապվածությունը զուգընկերոջ հետ հասնում է որոշակի խորության։
3. Ուժգին տագնապի աղբյուրներ
Ցավոք սրտի, սեռական ցանկության արգելակման չգիտակցված արմատները հաճախ գտնվում են խորը և բարդ ներհոգեկան կոնֆլիկտների և միջանձնային փոխհարաբերությունների հիմքում։ Կան տարբեր հիպոթեզներ, որոնք փորձում են բացատրել այս խնդիրը։ Հոգեվերլուծական տեսությունը պնդում է, որ սեռական կյանքը էդիպյան բարդույթով անձի հոգեկանում ակտիվացնում է ամորձատման բարդույթը և դրանով է պայմանավորված` այս անձանց ցածր սեռական ցանկությունը։ Այս անձինք հակված են ծնողական արտացոլումներ առաջացնելու, որը ճնշում է նրանց սեքսուալությունը։ Ամուսինը դառնում է «հայրիկը», որի հետ սեքսը արգելված է։ Կինը դառնում է «մայրիկը», ով օրենքով պատկանում է հայրիկին։ ԱՍՑ-ն այս դեպքերում պաշտպանություն է ինցեստից։
Կլինիկական դիտարկումները ցույց են տալիս, որ այս դեպքերում որոշ այցելուների սեռական ցանկությունը ճնշվում է, որովհետև նրանք «չեն ուզում» սեռական ցանկություն ունենալ «անապահով» պայմաններում, քանի որ դա հղի է երևակայական մրցակիցների կողմից վնաս կրելու վտանգով։
Նարցիսիզմով տառապող այցելուների հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ խանգարված է նրանց վաղ հուզական զարգացումը, հասուն տարիքում խանգարվում է սիրահարվելու և սիրո պահպանման ունակությունը։ Հայտնի է, որ դեռևս էդիպյան բարդույթից առաջ երեխան ծնողների հետ փոխհարաբերությունների ընթացքում ձևավորում է «հոգեկան ներառումներ»։ Ներառումն այնպիսի պաշտպանություն է, երբ անձը ենթագիտակցորեն յուրացնում է ուրիշի հատկությունները, գաղափարներն ու զգացմունքները։ Երեխայի հասունացմանը զուգընթաց «հոգեկան ներառումները» ներգրավվում են նրա հոգեկանի կառուցվածքում։ Ցանկության խանգարումները հետևանք են համապատասխան «հոգեկան ներառումների» ներգրավման խանգարման։
Զայրույթը կամ բարկությունը նույնպես սեռական ցանկության խանգարման լայնորեն տարածված պատճառներից է։ Զայրույթը այն վերջնական միջոցն է, որով բազում խորքային պատճառներ գտնում են իրենց իրականացման ուղին և ճնշում սեռական ցանկությունը։ Տագնապի նման զայրույթը ևս կարող է տատանվել` ըստ խորության և ուժգնության։ Եվ այսպես, դատարկ վիճաբանությունը կամ սովորական ջղագրգռությունը, որոնք կարող են «անջատել» սեռական զգացմունքները, « ընդամենը սառցալեռան գագաթն են»։
Իշխանության համար զույգի մեջ մղվող պայքարը կամ «պայմանագրային հիասթափությունները» կարող են համարվել զայրույթի առաջացման միջին ուժգնության պատճառներ և արգելակել սեռական զգացմունքները։
Զայրույթի ամենալուրջ ակունքները ընկած են ինֆանտիլ արտացոլանքների մեջ։ Տղամարդը բարկանում է, որովհետև իր կին-մայրը լավ չի «կերակրում» իրեն, ավելին` առավել հոգատար է ուրիշների` եղբոր կամ հոր նկատմամբ, քան` իր։ Կինը զայրանում է, որովհետև ամուսին-հայրը անտեսում է իր կարծիքը գործնական որոշումներում, չափազանց խիստ ու թելադրող է կամ սպառնում է իրեն լքելով։
Այսպիսով, անկախ զայրույթի աղբյուրից` անհնար է սեռական ցանկություն զգալ «թշնամու» նկատմամբ։ Զայրույթը և սերը ներհակ զգացմունքներ են։ Եթե սիրում ես մեկին` զայրույթը վայրկենապես անհետանում է, վիրավորանքը հեշտորեն ներվում և մոռացվում է, ջերմ հարաբերությունների վերսկսման և մտերմության հաստատման պատրաստակամություն է հայտնվում։ Ընդհակառակը, երբ զայրացած ես ինչ-որ մեկի վրա և ուզում ես վնասել նրան, անհնարին է սեռական ցանկություն ունենալ նրա նկատմամբ։ Հոգեկան անջրպետ է առաջանում զույգի միջև, գործի են դրվում անցյալի վատ հիշողությունները։ Զուգընկերները, որոնք գտնվում են իշխանության համար պայքարի մեջ` հրաժարվում են ինտիմ հարաբերություններից, չեն ուզում կիսել հաճույքը։ Կասկածամիտ զուգընկերը չի ուզում իրեն խոցելի դարձնել, քանի որ սեռական անկաշկանդությունը, որը տանում է դիմադրության թուլացման և հաճույքի ուժեղացման, ծնում է խոցելիության խորը զգացում։ Ավելի ապահով է արգելափակել սեռական ցանկությունը։
ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ
Բուժման խնդիրներն են ձևափոխել այցելուի հակվածությունը ճնշելու իր էրոտիկ գրգիռները և թույլատրելու այս զգացմունքներին երևան գալու բնականորեն, առանց ջանքերի, ինչպիսին է առողջ, կոնֆլիկտից զերծ անձանց մոտ։ Այցելուն պետք է սովորի չպայքարել գրգռվելու և ցանկանալու իր բնական պահանջի դեմ։
Այս խնդիրները լուծելու համար կիրառվում է փորձարարական հանձնարարությունների և հոգեթերապևտիկ սեանսների համալիր։
Փսիխոսեքսուալ թերապիան զուգակցվում է վարքային թերապիայի հետ՝ դրան ցույց տրվող դիմադրության փսիխոթերապևտիկ բացատրությամբ։
ԱՍՑ-ով այցելուները դժվար թե բուժվեն, եթե չլուծվի դրա հիմքում ընկած կոնֆլիկտը, միչև անձը չգիտակցի, թե ինչու ինքը սեռական կյանք ունենալ չի ուզում։ Այսպիսով, հուզական կոնֆլիկտների ուսումնասիրությունը, որ նպատակ ունի հոգեկանի ներքին կառուցվածքը հասկանալու, բուժման հիմնական մոտեցումն է։
Սեքսուալ ավերսիա
Սեքսուալ ավերսիան կամ սեռական զզվանքը հիմնականում կանանց մոտ հանդիպող վիճակ է։ Դա կնոջ ծայրաստիճան բացասական վերաբերմունքն է սեռական հարաբերությանը կամ սեռական կյանքին ընդհանրապես։ Այն կարող է պայմանավորված լինել զուգընկերոջ մոտ այս կամ այն սեռական խանգարման հետևանքով տևական սեռական անբավարարվածությամբ, զուգընկերների սեռադերային դիրքորոշումների անհամապատասխանությամբ, սիրո բացակայությամբ, սեռական հարաբերության մոտիվացիաների տարանջատմամբ։
Տարբերում են սեռական ավերսիայի զարգացման 3 փուլ
Առաջին փուլում զուգընկերների միջև սեռական հարաբերությունները կրում են ձևական բնույթ, այսինքն կինը հարաբերություն է ունենում ամուսնական պարտքից դրդված։ Այս դեպքում դիտվում է սեռական ակտիվության իջեցում, սեռական հարաբերության ժամանակ կնոջ խիստ պասիվ վարք, ի վերջո` փսիխոսեքսուալ անբավարարվածություն։
Երկրորդ փուլում սեռական հարաբերությունները արդեն կրում են բացասական իմաստ։ Կինը օգտագործում է ցանկացած առիթ սեռական հարաբերությունից խույս տալու համար և նույնիսկ կարող է ընդհանրապես հրաժարվել կենակցումից։ Նրա մոտ զարգանում է սեռական ցանկության նվազում, սեռական անզգայություն և հեշտանքի խանգարում, երբեմն կարող է ձևավորվել կոիտոֆոբիա։
Սեռական ավերսիան իր զարգացման առաջին և երկրորդ փուլերում ունի հարաբերական բնույթ, այսինքն դրսևորվում է միայն տվյալ զուգընկերոջ հանդեպ։
Երրորդ փուլում կանանց մոտ ի հայտ է գալիս զզվանք հակառակ սեռի և ընդհանրապես սեռական կյանքի նկատմամբ։ Այս փուլում, ի տարբերություն նախորդ փուլերի, սեռական ավերսիան կրում է բացարձակ բնույթ։
Սեռական ավերսիան կարող է պայմանավորված լինել ինչպես գիտակցված, այնպես էլ չգիտակցված մեխանիզմներով։ Սեռական ավերսիայի դրսևորման աստիճանը կախված է մի կողմից զարգացման փուլից, մյուս կողմից` փսիխոգեն գործոնների ներգրավվածության աստիճանից։ Զուգընկերների ցածր սեռական կուլտուրան, ինչպես նաև պլատոնական և էրոտիկ լիբիդոյի ցածր մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը նպաստում է սեռական ավերսիայի զարգացմանը։
Տվյալ սեռական խանգարմամբ կանանց բնորոշ է վաղաժամ կամ ուշացած սոմատոսեքսուալ զարգացումը, բայց առավել հաճախ հանդիպում են հոգեսեռական զարգացման խանգարումներ, հատկապես` դրանց ուշացած կամ համակցված ձևերը։ Կանանց շուրջ 1/3-ի մոտ նկատվում է նաև սեռադերային վարքի խանգարում` տրանսֆորմացիայի ձևով։ Նրանց սեռական կոնստիտուցիան հիմնականում թույլ է, սակայն հնարավոր է նաև միջին կամ ուժեղ լինել։
Ինչպես արդեն նշվեց, սեռական ավերսիան զարգանում է աստիճանաբար և դրսևորվում է սեռական ցանկության իջեցմամբ և հեշտանքի բացակայությամբ, սակայն ուժեղ սեռական կոնստիտուցիայով կանանց մոտ երբեմն հոգեբանական ավերսիան չի ուղեկցվում սեռական ավերսիայով։
Գերակտիվ սեռական ցանկություն
Սեռական ցանկության ավելցուկը, իբրև ինքնուրույն հանդիպող ախտանիշ, հազվադեպ և կլինիկական հետաքրքրություն հարուցող է։ Կանանց սեռական ցանկության գերակտիվությունը անվանում են «Նիմֆոմանիա», տղամարդկանց համապատասխան վիճակը՝ «Դոնժուանիզմ»։
Սեռական ցանկության գերակտիվությունը պետք է տարբերակել բարձր սեռական ակտիվությունից, որը հանդիպում է մանիակալ և հիպոմանիակալ վիճակներում։
Կոմպուլսիվ և օբսեսիվ սեռական վիճակները նույնպես պետք է տարբերակվեն գերակտիվ սեռական ցանկությունից։ Սեռական օբսեսիաները լայնորեն տարածված են։ Կան շատ այցելուներ, որոնք գերմտահոգված են իրենց սեռականությամբ և օրվա մեջ մի քանի անգամ զբաղվում են ձեռնաշարժությամբ։ Սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ այցելուները չեն զգում մշտական կամ կայուն սեռական ցանկություն։ Ընդհակառակը, նրանք մեծ տագնապ են ապրում և փնտրում են սեռական ակտիվության պատճառած անհարմարավետությունից ձերբազատվելու ուղիներ։ Բոլոր կոմպուլսիվ վիճակներում տագնապի զգացումը ուժգնանում է, երբ փորձ է ձեռնարկվում կանխելու կոմպուլսիվ վարքը։ Իսկապես, այս այցելուները տագնապի զգացում են ապրում, երբ ներգրավված չեն ֆիզիկական խթանման կամ սիրախաղի մեջ։ Սեռական ակտիվությունը, որ ծառայում է նրանց լարվածությունը թուլացնող միջոց, կոմպուլսիվ վարք է և ոչ թե գերբարձր սեռական ցանկություն։
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն